Ներքին 3 տարի առաջ - 21:24 02-11-2022

Դաշնակցությունը հայտ է ներկայացրել քաղաքապետարանին շտապ հավաքի համար

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը օրեր առաջ հրավիրված ասուլիսում հայտարարեց նոյեմբերի 5-ին անցկացվելիք հանրահավաքի մասին և կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին, ովքեր մտահոգ են Արցախի և արցախցիների ճակատագրով, միանալ հանրահավաքին։

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետարանից, թե որ ուժերն են դիմել քաղաքապետարան՝ առջիկայում հանրահավաքներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար։

Քաղաքապետարանի լրատվության բաժնից Oragir.News-ին հայտնեցին, որ ամսի 5-ի հանրահավաքի համար միայն Դաշնակցությունն է տեղեկացրել Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքի մասին։

«Դաշնակցությունն է հայտ տվել շտապ հավաքի, այսինքն՝ քաղաքապետարանի հետ համաձայնություն չի լինում։ Տեղեկացնում են քաղաքապետարանին և ոստիկանությանը, որ ամսի 5-ին՝ ժամը 15։00-21:00-ը, Ֆրանսիայի հրապարակում հավաք է լինելու»,- ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չի տվել։ Դաշնակցությունն է հայտը ուղարկել»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք Սարդարյանից, թե ԱԺԲ-ն չի՞ դիմել քաղաքապետարան՝ հավաքներ անցկացնելու թույլտվության համար, մեզ պատասխանեցին։

«ԱԺԲ մի քանի ամսով հայտեր է տալիս աԱզատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, բառացիորոեն ամիսներով։ Վերջին անգամ, որ ԱԺԲ-ի հավաքի հետ կապված տեղեկացել եմ, ինձ ասել են, որ հոկտեմբերի հինգին է վերջինը, ընդ որում՝ ես դա հարցրել եմ օգոստոսին, ԱԺԲ-ն այդպես է անում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում