Ներքին 3 տարի առաջ - 19:46 02-11-2022

Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը հայրենասերներ են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԸՆՏՐՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է։ Իմանալով , որ Թուրքիան այն երկիրը չէ, որ խորհրդարան անցնի հայկական շահերին նվիրված հայ պատգամավոր, ապա միանգամայն պարզ է, որ Կարո Փայլանը Թուրքիայի համար ընդամենը ցուցանմուշ է, ցույց տալու համար իր «հանդուրժողականությունը» հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիայի խորհրդարանում թուրք ազգայնականները կարող են ձևի համար ծեծկռտուք կազմակերպել Կարո Փայլանի դեմ, ինչպես Հայաստանի ԱԺ-ում իմքայլականները Էդմոն Մարուքյանի, բայց կրկնեմ՝ Կարո Փայլանն ընդամենը ցուցանմուշ է, ինչպես Էդմոն Մարուքյանը ընդդիմադիր ցուցանմուշ։Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նույնը կարելի է ասել Ժիրայր Լիպարիտյանի մասին, որպես ազգությամբ հայ, բայց ԱՄՆ քաղաքացի, որն էլ պաշտպանում է ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ շահերը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն և Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են և ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ապա․․․Եվ Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը հայրենասերներ են, բայց նրանց հայրենիքը Հայաստանը չէ։
Ի դեպ, նույնը վերաբերում է հայազգի ռուսաստանյան գործիչներ Մարգարիտա Սիմոնյանին և Անդրանիկ Միհրանյանին։ Նրանք լինելով ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացիներ, առաջին հերթին պաշտպանում են իրենց հայրենիք Ռուսաստանի շահերը։

Բայց զարմանալիորեն, Կարո Փայլանն ու Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում ցանկալի հյուրեր են, իսկ Մարգարիտա Սիմոնյանն ու Անդրանիկ Միհրանյանը՝ ոչ ցանկալի անձինք։

Այսպիսով, Հայաստանի համար ընդունելի է թուրքական ցեղասպանական, Արցախը թշնամուն հանձնելու ուղղությունը»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի