Ներքին 3 տարի առաջ - 17:32 02-11-2022

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն է․ բացակա է արքեպիսկոպոսը, որ շնորհավորել էր Փաշինյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխատանքները:

Ժողովի օրակարգում է հետպատերազմյան շրջանում Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մայր Տաճարի հիմնանորոգման, օծման և մյուռոնօրհնության միջացառումների կազմակերպման ընթացքը, այլ ազգային, եկեղեցա-վարչական, կազմակերպչական, սոցիալական, սրբավայրերի բարեկարգմանն ու վերանորոգմանը, Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանն առնչվող հարցեր:

Ժողովին մասնակցում են նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայաստանի և արտերկրից ժամանած բազմաթիվ հոգևորականներ ու աշխարհականներ, իսկ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը չի եկել Հայաստան և չի մասնակցում ժողովին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո կաթողիկոսն ու բազմաթիվ հոգևորականներ քննադատել էին իշխանության գործողությունները, ներկայացրել էին հրաժարականի պահանջ։ Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերընտրությունից հետո Փաշինյանին անձամբ շնորհավորել է Նուրհան արքեպիսկոպոսը՝ ակնկալելով նրան տեսնել Սուրբ Երկրում: Նշենք, որ Եկեղեցու պաշտոնական տեսակետը չենք կարող ներկայացնել, քանի որ ողջ օրվա ընթացքում Մայր Աթոռից մեր զանգերին չպատասխանեցին։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան