Ներքին 3 տարի առաջ - 12:17 02-11-2022

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար նշանակվել է շուրջ 433 միլիոն դրամի չափով տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող թվով 3 ընկերությունների նկատմամբ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար:

Մասնավորապես պարզվել է, որ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին:

Արդյունքում` Հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 410-Ա, 411-Ա և 412-Ա որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 503 335 ՀՀ դրամի, 62 424 401 ՀՀ դրամի և 202 147 342 ՀՀ դրամի չափով տուգանքներ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին