Ներքին 3 տարի առաջ - 13:53 01-11-2022

Մեր անցակետերը պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, ի՞նչ վտանգների մասին է խոսքը․ Ռուստամ Բադասյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը անդրադարձավ ադրբեջանցիների մուտքը ՀՀ ապահովելու՝ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ կատարված աշխատանքներին։

«Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է, դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա ուղարկվել են վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններին։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ ևս իրականացվել են։ Սահմանային անցակետերը և հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»,- ասաց Բադասյանը։

Հարցին՝ այս գործընթացները ի՞նչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, ՊԵԿ նախագահը ասաց․ «Ոչ մի, ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է և ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։ Գործընթացը կարելի է ասել ավարտված է։ Եթե մյուս կողմը ևս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։

Անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրմանը և արգելքներին՝ Բադասյանն ասաց․«Թուրքական ապրանքների ներկրումը արգելելու ոչ մի նախաձեռնություն չկա, նման նախաձեռնության անհրաժեշտություն ևս չեմ տեսնում»։

«Միգուցե, թերություններ կլինեն, բայց մենք պատրաստ ենք, եթե մյուս կողմը (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.) պատրաստ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք», - ընդգծեց ՊԵԿ նախագահը` նշելով, որ Ադրբեջանը դեռ չի տվել իր համաձայնությունը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան