Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ժամանակ մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ
Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդի հարցերի շուրջ։