Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:38 31-10-2022

Պետք է զուսպ լինենք մեր ընթացիկ ծախսերի ավելացումից․ ՀՀ Ֆինանսների նախարար

Ինչպես և 2022 թվականին՝ այս տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը նույնպես կառուցվել է մակրոտնտեսական կայունության երաշխավորման հիմքով։ Այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ այսօր՝ հոկտեմբեր 31-ին, ԱԺ-ում մեկնարկած Ֆինանսավարկային և մյուս հանձնաժողովների համատեղ նիստում։

«Ինչպես նախատեսում է ՀՀ Կառավարության գործունեության ծրագիրը, առաջին հերթին սա նշանակում է, որ մենք պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները և մասնավորապես հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում։

Եվ, գիտեք, որ 2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ, փոփոխություն»,- ասաց նախարարը։

Խաչատրյանի խոսքով՝ 2026 թվականին՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, նպատակ կա հարկերը հասցնելու ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի։

«Երկրորդ կարևոր հանգամանքը՝ ֆիսկալ կոնսոլիդացիան է, ինչը նշանակում է, որ մենք պետք է կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածում ապահովենք պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում։

Որքան որ պարտքն ու այդ պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները, հատկապես միջնաժամկետ հատվածում, ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են։ Որովհետև, հայտնի է, որ անորոշությունները շատ են և հատկապես այս տարվա միջավայրը դրա վկայությունն է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր զարգացումները՝ պարտքի կառավարման միջնաժամկետ հատվածում կառավարության հիմնական անելիքների իրականացման առումով հնարավոր ռիսկերից խուսափելու համար։

«2021 թվականի արդյունքներով, հիշում եք, որ պարտքը, ՀՆԱ-ի նկատմամբ դեռևս գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա՝ 60․3 %՝ ՀՆԱ-ի նկատմամբ։ Մենք Կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ-ի 50%-ն է»,- ասաց Խաչատրյանը։

Նախարարն անհրաժեշտ համարեց պարտքի բարձր շեմում գտնվելու ընթացքում ընթացիկ ծախսերի ավելացման հարցի տեսանկյունից զսպվածություն ցուցաբերել։ «Մի պահ պատկերացնենք, որ դրանք վերբերում են կենսաթոշակներին, սոցիալական նպաստներին, հանրային հատվածի աշխատակիցների աշխատավարձերին։ Եվ, արդարացիորեն, հաճախ է հնչում հարցը, որ հատկապես ներկա իրողությունների պայմաններում, երբ մենք այս տարի և նախորդ տարի ունեցել ենք բավական բարձր գնաճ՝ ինչու կառավարությունը չի շտապում աշխատավարձերի, նպաստների ու թոշակների շատ բարձր տեմպերով աճ։

Մենք ունենք որոշակի ավելացումներ, որոնք հայտնի են և որոնք դրված են 2023 թվականի Պետական բյուջեի նախագծում։ Սակայն, պետք է այդ ավելացման տեմպերում զգույշ լինենք։ Եթե մեկ անգամ որոշում ենք կայացնում՝ իմանալով, որ երկարաժամկետ հատվածում այդ որոշումները հետ չեն խաղարկվելու, ապա մենք պետք է որոշումները կայացնենք այնպես, որ դրանք միջնաժամկետ ծախսային ծրագրերի ու կառավարության ծրագրերի իրականացման տեսանկյունից չստեղծեն անկառավարելի ռիսկեր»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքով՝ երբ ընթացիկ պարտավորությունները գերազանցեն կառավարության՝ դրանք ֆինանսավորելու հնարավորություններն են՝ պետություն պետք է ստիպված գնա պարտքի ավելացման ու դրան հետևող մակրոտնտեսական ռիսկերի։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել