Ներքին 3 տարի առաջ - 12:03 31-10-2022

77 տարեկանում մահացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը

Կյանքից հեռացել է բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

«Երկրային իր ուղին ամփոփեց թատրոնի խնկարկուն ու սպասավորը՝ Վահե Շահվերդյանը: Խոնարհում և հավերժ հիշատակ», - գրել է նա։

Վահե Շահվերդյանը բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել, երկար տարիներ ղեկավարել է Երևանի Մայր թատրոնը, եղել է նաև ռեկտոր ու պատգամավոր։

Ծնվել է 1945թ. օգոստոսի 19-ին Վանաձորում: 1971թ. Նա ավարտել Է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը:

Արդեն 1973-96թթ եղել է Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1992թ-ից Շահվերդյանը դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-98թթ-ին` եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր):

12 տարիի շարունակ`1996-2008թթ, անվանի բեմադրիչը եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

2008թ-ից վերադարձել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ ղեկավարել է գեղարվեստական մասը:

Նրա ստեղծած բեմադրություններից են` Մ.Մետերլինկի «Կապույտ թռչուն» (1980թ.), Ա.Չեխովի «Երեք քույր» (1987թ.), Ռ.Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991թ.), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (1993թ.), Մ.Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995թ.), Լ.Շանթի «Հին աստվածներ» (1999թ.), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001թ.), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» և այլն: 1995-99թթ Շահվերդյանը եղել է ՀՀ Աժ պատգմավոր:

1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` ՀՀ կրթության և գիտության, 2006թ.` մշակույթի նախարարությունների և ԵՊՀ ոսկե մեդալներով:

2016թ.-ին Շահվերդյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի է արժանացել:
Վահե Շահվերդյանը բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա