Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ այլ առնչություն․ Արման Թաթոյան
copy image url

Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ այլ առնչություն․ Արման Թաթոյան

Ներքին 2 տարի առաջ - 19:01 30-10-2022
Ինքնորոշումն Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի բնական իրավունքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն: Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքները և անվտանգությունն ապահովող բնական ճանապարհը սա է»,-նշել է Թաթոյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։ Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից:

Ամենից շատ դիտված