Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:41 30-10-2022

ԱՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ մեզ համար անընդունելի է. Արեգ Ավագյան

Արցախի ԱԺ հայտարարությունը ներկայացնելու համար հարցի հիմնական զեկուցող արցախյան վերջին պատերազմում զոհված ազատամարտիկ Արտյոմ Ավագյանի հայրը՝ պատգամավոր Արեգ Ավագյանը, իր ելույթում նշեց, որ վերջին մի քանի ամիսների զարգացումները և ուժային կառույցների ու տարբեր միջազգային կենտրոնների ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հայտարարությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել Արցախում և համայն հայության շրջանակներում, ի լուր աշխարհի արձանագրում ու փաստում ենք հետևյալը, որ Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, հենց սա պետք է լինի ադրբեջանա-արցախյան հարաբերությունների կարգավորման հիմքում։

«Յուրաքանչյուր փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, և հայ ժողովրդի ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր։ ԱՀ ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած փաստաթուղթ և առաջարկ մեզ համար անընդունելի է»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ