Լուռու մազրում հանքային տենդի արշավանաքները շարունակվում են և գյուղերի վրա հանքային, երկրաբանական ուսումնասիրության աշատանքներն են ցանկանում իրականացնել վերջին տարիներին ստեղծված երիտասրդ մի շարք ընկերություններ։
Բանն այն է, որ օրեր առաջ Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրում տեղի է ունեցել «Հայասա ռեսուրսիս քորփ» ՍՊԸ Լոռու մարզի հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյակ համայնքնային քննարկումների արդեն երկրորդ փուլը, իսկ առաջին փուլը անցկացվել է այս տարվա ապրիլին։
Այդ ժամանակ տարածքը, որը ցանկանում էին երկրաբանական ուսումնասիրության համար վերցնել լայն էր, ընդգրկելով Ստեփանավան համայնքի Ուրասար գյուղի, Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղի և Սպիտակ համայնքի Գոգարան գյուղի վարչական տարածքները։ Սակայն Գոգարանում ընդհանրապես գյուղի բնակիչները թույլ չեն տվել, որպեսզի լսումները կայանան, սակայն Ստեփանավանում և Պուշկինոյում լսումները անցել են:
«Ելնելով Գոգարանում տեղի ունեցածից, կարելի է եզրակացնել, որ երկրաբանական ուսումնասիրությունների անցկացման տարածքը նեղացրել են նախաձեռնողները և վերցրել միայն Ստեփանավանի Ուրասար և Պուշկինո գյուղերի տարածքը, որտեղ լսումները իրավաբանորեն անցել են։ Ըստ իս, հիմա Ուրասարում և Պուշկինոյում լսումների երկրորդ փուլ չպետք է լիներ, այլ կարող էր լինել կրկին միայն նախնական փուլ, քանզի ըստ էության նախնական ծրագիրը փոխվել է տարածքի առումով»,- այս մասին գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում։
Բանն այն է, որ դրանից հետո Ուրասարում և Պուշկինոյում այս տարի լսումներ անցկացրեց նաև «Սագամար» ընկերությունն այլ երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար, Պուշկինոյում հավաքված մարդիկ դեմ արտահայտվեցին իրենց հողերում երկրաբանական աշխատանքների իրականացմանն ու հանքային հեռանկարին, բարեբախտաբար, այդ ժամանակ գյուղից ահագին բնակիչ էր մասնակցում, ովքեր նշում էին իրենց շրջակա միջավայրի պահպանության կարևորության և արոտավայրերի ու խոտհարքերի իրենց չբավարարելու մասին։
Ստացվում է ինչ, Ստեփանավանի տարածաշրջանը ևս ցանկանում ենք դարձնել մի լիարժեք հանքային տարածք, թե ամեն դեպքում այն ցանկանում ենք պահպանել որպես հանգստավայր, մաքուր գյուղատնտեսության ու զբոսաշրջության զարգացող կենտրոն, հարցս առաջին հերթին այդ համայնքների ՏԻՄ-ին է վերաբերվում։
Հայտարարեք ձեր համայքները կանաչ գոտիներ, կայուն զարգացման հեռանկարներով, որպեսզի ամենօրյա ռեժիմով չգան և ձեր տարածքում բազմաթիվ նորանոր ընկերություններ ոսկի և այլ մետաղներ փնտրեն, սոցիալական լարվածություն ստեղծելով հասարակության, բնակիչների միջև Հանրային քննարկումների արդյունքում հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության «ՀԱՅԱՍԱ ՌԵՍՈՈՒՐՍԻՍ ՔՈՐՓ» ՍՊԸ-ի նախնական գնահատման հայտի վերաբերյալ, գյուղի բնակիչները դեմ արտահայտվեցին տվյալ նախաձեռնությանը, հստակ նշելով որ դեմ են։ Գյուղի վարչական ղեկավարը նշել է, որ ինքը ժողովրդի կողմից է։
Իսկ Գյուլագարակ համայնքի Պուշկինո գյուղում հանգիստ և առանց համայնքի բնակիչների իրական մասնակցության, անցկացվել է քաննարկում։ Հիմա հարց, իսկ ու՞ր են ՏԻՄ-երը։