Սեռական ոտնձգություն տրանսպորտում. աղջիկը պահանջել է հեռու մնալ իրենից, ուղևորները լուռ դիտել են
copy image url

Սեռական ոտնձգություն տրանսպորտում. աղջիկը պահանջել է հեռու մնալ իրենից, ուղևորները լուռ դիտել են

Ներքին 2 տարի առաջ - 21:00 29-10-2022
Երևանի 8 համարի ավտոբուսի մեջ երեկ երեկոյան պարապմունքից տուն վերադառնալիս 18-ամյա աղջիկը մի օտարերկրացու կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության. Oragir.News-ին պատմեց աղջկա մայրը: Նա ասաց, որ աղջիկը սկզբում տհաճ հպումներից ազատվելու համար փորձել է ավելի հեռու կանգնել, փոխել է դիրքը, սակայն թխամորթ տղամարդը շարունակել է հետապնդել:

Տեսնելով, որ չի կարող աննկատ հեռու մնալ տղամարդուց, աղջիկը՝ արդեն խիստ զայրացած ու վախեցած, հրել է նրան, փորձել բռնել կոկորդից, իսկ վերջինիս կողմից դիմադրության հանդիպելուց հետո՝ ոլորել նրա ձեռքը՝ պահանջելով իրենից հեռու մնալ: Ուղևորները չեն միջամտել. բոլորը լուռ դիտել են միայն: Տղամարդը հեռու է կանգնել, սակայն ակնհայտորեն շարունակել է հետևել իրեն:

Աղջկա մոր խոսքով՝ հասկանալով, որ տղամարդը՝ դրամը ափում պահած, հետևում է՝ ինքը երբ է իջնելու ավտոբուսից, աղջիկը տուն է զանգել, խնդրել, որ տանից գան ավտոբուսի վերջին կանգառ՝ իրեն դիմավորելու: Վերջին կանգառում խնդրել է վարորդին թույլ տալ ավտոբուսի մեջ սպասել տնեցիներին, որ հասնելու էին երկու րոպեից: Վարորդը հրաժարվել է թույլատրել, և ասել, որ իջնի (թեպետ, սովորաբար, վերջին կանգառում մի քանի րոպե կանգնում են): Աղջիկը ստիպված է եղել իջնել:

«Ես հասկանում եմ, որ վարորդը պարտավոր չէր սպասել, բայց հույս ունեի, որ հայությունը, մարդկությունը մեր միջից իսպառ չի վերացել, որ աղջիկ երեխայի խնդրանքն այսպես անտեսեն ու անտարբերությամբ րոպե առաջ փորձ անեն հեռանալ հնարավոր խնդրից: Ես գիտեմ, որ մեր հանրության մեջ կան մարդիկ, որ գլուխները կախած՝ իրենք իրենց աշխարհում են ապրում, իրենց անմիջականորեն չառնչվող ոչ մի բանի չեն միջամտում, բայց ես հույս ունեի, որ այդքան շատ այդ տիպի մարդ մի տեղում հավաքված իմ երեխային չի հանդիպի, որ նման անտանելի իրավիճակում գոնե մի հատիկ խոսքով երեխային սատար կանգնող չլինի»,- ասաց մայրը:

Նա հաղորդեց, որ թաղային մի ոստիկանի հաղորդել է եղելությունը՝ հույսով, որ այս նողկալի խնդիրը որևէ կարգավորում կստանա, և հասարակական տրանսպոտից օգտվելու անհրաժեշտություն ունեցող աղջիկները ստիպված չեն լինի հանդուրժել կամ ատամները սեղմած պահանջել իրենցից հեռու կանգնել, հետո էլ՝ վախով վազել տուն:

Նշենք, որ այսօր մի քանի ժամ շարունակ փորձեցինք կապվել համացանցում առկա՝ սեռական ոտնձգությունների դեպքում օգնություն առաջարկող թեժ գծերի հեռախոսահամարներով, բայց մեր զանգերը մնացին անպատասխան. գուցե պատճառն այն է, որ այսօր ոչ աշխատանքային օր է: Ինչ արած, շատ անհարմար օր է սեռական ոտնձգության ենթարկվելու տեսանկյունից, հարցերին պատասխան կամ հոգեբանական աջակցություն ստանալու համար հարկ է սպասել մինչև երկուշաբթի:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
20:27 Փաշինյանն ու նրա թիմը «ֆենոմենալ» բանակցողներ են. զիջել են հնարավոր ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ

Ձեզ գուցե հետաքրքրի