Ներքին 3 տարի առաջ - 14:23 29-10-2022

Գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ գողացել են Գյումրիի Մ. Թետչերի փողոցի վճարային տերմինալը:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, հոկտեմբերի 28-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Մուշի բաժին է տեղափոխվել Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ տերմինալը գողացել է ինքը և իր վարձակալած «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով տեղափոխելով Գյումրիի Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված՝ հանել է տերմինալում եղած 252.000 դրամը, իսկ տերմինալը թողել է նշված վայրում:

Սարակապցի երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:

Նա ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի