Ներքին 3 տարի առաջ - 14:02 29-10-2022

Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Դիմավորելով հյուրերին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կառույցի նախապատմությունը, ընդգծել, որ այն հագեցած է վերականգնողական բուժման համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումներով, որոնց համարժեքը չկա ամբողջ տարածաշրջանում:

«Հիվանդանոցի հիմքում դրված է մեր երկրի առողջապահության զարգացումը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:

Հյուրերը շրջել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում, հետաքրքրվել կատարվող աշխատանքով, զրուցել Արցախյան երրորդ պատերազմում և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետևել բուժվողների կազդուրման գործընթացին: Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտել, որի շնորհիվ հնարավորություն են ունեցել ավելի մոտիկից ճանաչել կենտրոնի զինվորներին, դառնալ նրանց առօրյայի մի մասնիկը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով:
Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները:

Ֆրանսիացի հյուրերն առողջություն և շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա