Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:53 28-10-2022

«Ջհանգիրյանիզմի վիրուսը» դատական իշխանությունից պետք է հեռացնել․ Ռուբեն Վարդազարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։ Oragir.news-ի հետ զրույցում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադառնալով Գրիգորյանի թեկնածությանն՝ ասաց, որ անձամբ չի ճանաչում նրան ու ծանոթ չէ տարբեր հարցերի վերաբերյալ իր մոտեցումներին։

«Անձերից ու մոտեցումներից է կախված։ Ցանկացած իշխանություն, նման կարևոր և պատասխանատու պաշտոնին, միանշանակ, նշանակում է իր քաղաքական քիմքին հաճո անձի, դա պատմականորեն այդպես է եղել և այդպես է լինելու։

Մարդկության ստեղծման օրվանից քաղաքական իշխանությունը զանազան պաշտոնների նշանակում է իր համակիրների և իր հետ փոխկապակցված անձանց։ Դրա հետ կապված ոչինչ չի խոխվել երկրագնդի վրա։ Հարցն այն է, թե այդ մարդու անձնային հատկանշներն ինչպիսին են։

Ես պարոն Գրիգորյանին չեմ ճանաչում, դրա համար էլ կդժվարանամ այս պահին ասել՝ իրավիճակն էլ ավելի կխորանա, թե կբարելավվի, բայց այն, որ «Ջհանգիրյանիզմի վիրուսը» դատական իշխանությունից պետք է հեռացնել՝ դա միանշանակ է։

Կկարողանա՞ն նոր անդամները պայքարել դրա դեմ, կկարողանա՞ն գտնել դեղամիջոցը, հաբը այդ վիրուսը վերացնելու, այդ դեպքում էլ կհաջողեն, չեն կարողանա՝ կշարունակեն նույն ձևով և շատ շուտ կտապալեն ոչ այնքան կայուն դատական իշխանությունը»։

Անդրադառնալով Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելուն և հարցին, թե արդյոք Անդրեասյանն այն ԲԴԽ նախագահն է, ով կկարողանա դատական համակարգից վերացնել իր նշած՝ «Ջհանգիրյանիզմի վիրուսը»՝ Վարդազարյանն ասաց, որ դեռ նրա գործունեությանը նույնպես դեռ ծանոթ չէ։

«Շատ քիչ ժամանակ է անցել, շատ ուշադիր հետևում եմ և որոշ ժամանակ անց, առնվազն, 100 օր պետք է անցնի կամ 2-3 որոշում պետք է լինի, որ միգուցե վիճահարույց կլինի, խնդրահարույց լուծումներ պետք է լինեն, որ հնարավոր լինի պատասխանել այդ հարցին։ Հայտարարությունների ու հանրային խոսքի տիրույթում, ես տեսնում եմ այդ պատրաստակամությունը այդ վիրուսի դեմ պայքարելու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան