Պուտինն իր դիրքորոշումն է հայտնել Արցախյան հիմնախնդրի շուրջ․ ամփոփում է ռազմական պատմաբանը

Ներքին 2 տարի առաջ - 22:46 27-10-2022
Ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Պուտինի վերջին հայտարարությունները, որոնցում նա արտահայտել է իր դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Վալդայ ակումբի իր ելույթում.

«1. Մենք երկար տարիներ առաջարկել են հայկական կողմին 7 շրջաններից 5-ը տալ, պահելով Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք կապ կապահովեն Արցախի հետ: Մենք ինչ որ մի պահի կպայմանավորվեինք Ադրբեջանի հետ, սակայն հայկական ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով – Հայտնի 5/2 տարբերակն է, ընդ որում, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանին նախորդող 3 նախագահները բանակցել են այս ամենի շուրջ, ըստ իս ԱԿՆԱՐԿԸ ՀԵՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ Է: Այս կետով նաև հստակեցվում է այսպես կոչված «Լավրովի պլանը», որը սովորաբար ներկայացվում է որպես հայերին դավաճանելու, նրանց «ծախելու» տարբերակ, երբ պարզվում է, որ դա այն «հին, սովորական» տարբերակն է, որ մենք միշտ լսել ենք նախկին 3 նախագահներից՝ 5 շրջանները տալիս ենք, 2-ը մնում են կապ են ապահովում Արցախի հետ, Արցախը ստանում է անկախություն: Սրան, ի դեպ, Ադրբեջանը ԵՐԲԵՔ այո չի ասել,

2. Խաղաղության պայմանագիրը պետք է և մենք աջակցում ենք ինչպես դրան, այնպես էլ դելիմիտացիայի և դեմարկացիային – ՊԱՐԶ Է ՊԵՏՔ Է ԱՅԴՊԵՍ ԱՍԵՐ,

3. Ո՞ր տարբերակը ընտրել, դա պետք է որոշի Հայաստանը, հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը: Մենք ոչ մի տարբերակ չենք պարտադրում, եթե դա խաղաղության կբերի: Օրինակ, եթե հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը որոշեն ընտրել ՎԱՇԻՆԳՏՈՆԻ՞ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ՈՐԸ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ, եթե նրանք այդպե՞ս որոշեն, մենք կաջակցենք այդ ընտրությունը: Իր հերթին, եթե Հայաստանը, հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն իր առանձնահատկություննե՞րն ունի, որ դրանք պետք է հաշվի՞ առնեցվեն և ամրագրվեն խաղաղության ապագա պայմանագրում, ԴԱ ԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ Է, թեև նաև անկասկած է, որ պետք է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ ու այն նրա համար ևս պետք է ընդունելի լինի: Սա շատ ծանր, դժվար հարց է – ԱՆՉԱՓ ԿԱՐևՈՐ ՄԵՍԻՋ Է ԲՈԼՈՐԻՆ, բայց ամենից առաջ հայկական կողմին: Հոկտեմբերի 31-ի հանդիպմանն ընդառաջ Պուտինը հստակեցնում է դիրքերը, ցույց է տալիս, որ հայերն են ընտրություն անողը և, համենայն դեպս ու իմիջայլոց, սառը ջուր է լցնում նաև Ալիևի գլխին՝ անկարկելով, որ քեզ համար կարող է վատ լինել, չափերիդ մեջ մնա,

4. Հայաստանը մեր ռազմավարական կոլեգան է, դաշնակիցն է և մենք զգալի չափով, աչքի տակ ունենալով նաև Ադրբեջանի շահերը, ՊԵՏՔ Է ՈՒՂՂՈՐԴՎԵՆՔ ՆՐԱՆՈՎ, – Նախորդ կետի շարունակությունն է՝ զգուշացնում է և՜ մեզ, և՜ ադրբեջանական կողմին:

Շատ ուշագրավ ելույթ էր և, ըստ իս, նման խոսքերը պատահականորեն չեն ասվում…»,- գրել է Հակոբյանը։

Ամենից շատ դիտված