Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:30 27-10-2022

Ինչու են արդեն 2-րդ անգամ օրենքի խախտմամբ նույն երիտասարդին նշանակում խորհրդական, և ինչ խորհուրդներ պետք է տա 25-ամյա երիտասարդը Մինասյանին

Արդարադատության նախարարությունը եւ առհասարակ ողջ դատաիրավական համակարգը կամաց-կամաց վերածվում է AM իրավաբանական ընկերության գրասենյակի։ Գրասենյակի աշխատակիցները կամաց-կամաց տեղափոխվում են ԱՆ եւ դատական համակարգ։

Այսպես, Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Արտյոմ Սուջյանը նշանակվել է ԱՆ նախարարի խորհրդական։ Թե ինչ խորհուրդներ պետք է տա ապագա նախարարին 25-ամյա երիտասարդը, հայտնի չէ։ Համենայն դեպս՝ նշենք, որ Սուջյանը վերջերս է ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ուսանելուն զուգահեռ, ըստ կենսագրության, աշխատել է վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչությունում որպես փորձագետ, 2021-2022թթ՝ «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու-փաստաբան։ Իսկ Գրիգոր Մինասյանի՝ Արդարադարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբաղեցրել է իրավական ապահովման վարչություն առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը։

Հիմա արդեն նախարարին 5 պակաս կարգավիճակում Մինասյանը որոշել է իր աշխատակցին եւս մեկ առաջխաղացում ապահովել՝ դարձնելով իր խորհրդականը։

Նշենք նաեւ, որ խորհրդականի պաշտոնի համար սահմանված պահանջները այս իշխանությունները դարձրին նվազագույն, որպեսզի բոլոր յուրայիններին կարողանան խցկել պետական ապարատ։ «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ խորհրդականի պաշտոն կարող են զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, հանրային ծառայության առնվազն երեք տարվա կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող և 25 տարին լրացած անձինք: Սուջյանի 25-ամյակը լրացել է հուլիսին, իսկ աշխատանքային կենսագրությունը սկսվում է ընդամենը 2020թ-ից։

Հարց է առաջանում՝ ինչպես է երիտասարդը 2022թ հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՆ-ում աշխատել խորհրդական, երբ ոչ 25-ամյակն էր լրացել, ոչ ստաժն էր բավարար։ Թերեւս Մինասյանը աշխատանքային ստաժի ոչ բավարար լինելու հանգամանքի վրա այժմ էլ աչք կփակի, քանի որ խորհրդականը եւ նրա տված խորհուրդները թանկ են իր համար։

Ամեն դեպքում փորձեցինք ԱՆ խոսնակից ճշտել, թե ինչու են օրենքի կոպտագույն խախտմամբ մեկ տարվա ընթացքում արդեն 2 անգամ Սուջյանին նշանակել խորհրդական։ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը հարցը լսելուց հետո առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանը ստանալուց հետո, մենք այն նույնպես կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից