Հավատարմագրման վկայականներ են հանձնվել հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների
copy image url

Հավատարմագրման վկայականներ են հանձնվել հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների

Ներքին 2 տարի առաջ - 09:33 27-10-2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականին հանրային գրադարանի կարգավիճակ ստացած 5 գրադարանների հավատարմագրման վկայականների հանձնման արարողությունը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նախարարի 2022 թվականի հուլիսի 7-ի N 1245-Ա հրամանով 5 տարի ժամկետով հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել Երևանի «Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան», «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ», ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի քաղաքային գրադարան», Տավուշի մարզի «Դիլիջանի գրադարանների կենտրոնական գրադարան» և Լոռու մարզի «Սպիտակի քաղաքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները:

Վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ հավատարմագրման վկայականները որակի հաստատումներն են, որով փաստվում է տվյալ կառույցի, հաստատության առաջընթացը, պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը:

«Հավատարմագրերի հետ մեկտեղ գրադարաններին կփոխանցենք նաև համակարգիչներ, սակայն կցանկանայի, որ պետական աջակցությունը միայն այսքանով չամփոփվի և աջակցությունը տվյալ գրադարաններին լինի շարունակական: Այժմ քննարկում ենք, որ մյուս տարի ևս մեր տարաբնույթ ծրագրերի շրջանակում շարունակենք աջակցությունը տվյալ գրադարաններին՝ սկսած գովազդատեղեկատվական արշավներից մինչև բրենդավորում, համատեղ ծրագրերի իրականացում համայնքներում»,- նշել է Արա Խզմալյանը՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային ոլորտի մասնագետներին բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է համայնքային գրադարանների հավատարմագրման գործընթաց՝ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշմամբ սահմանված կարգով: 2013-2022 թթ. Հավատարմագրվել և հանրային գրադարանի կարգավիճակ է ստացել համայնքային և պետական 55 գրադարան:

Նախարարությունը հավատարմագրման գործընթացին զուգահեռ իր ծրագրերով նպաստում է նաև գրադարանների նորացմանը և արդիականացմանը: Նպատակը մեկն է՝ հայաստանյան յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովել ինչպես ավանդական գրադարանային, այնպես էլ նոր թվային բազաների և էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը, հիմքեր ստեղծել նոր, սրընթաց զարգացող թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության դարաշրջանում գրադարանների տեղի և դերի ապահովման համար: Միայն նոր բովանդակություն ստեղծելու, սպասարկման նոր և ժամանակակից ձևերի ներդրմամբ հնարավոր կլինի դիմակայել նոր մարտահրավերներին:

ՀՀ մարզերում արդեն իսկ իրականացվել են հավատարմագրված 45 համայնքային գրադարանների և նախարարության ենթակայության 12 գրադարանների արդիականացման և տեխնիկական վերազինման աշխատանքները:

Գրադարանները վերազինվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով, կահավորվել են նոր մասնագիտական կահույքով, իսկ գրադարանային հավաքածուները պարբերաբար համալրվել են նոր հրատարակված գրականությամբ:

Հանրային գրադարանների արդիականացման և նոր տեխնիկական միջոցներով զինելու նպատակով 2022 թվականի «Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի շրջանակում ձեռք բերված 25 համակարգիչները՝ «Համակարգիչ ամբողջը մեկում», կտրամադրվեն ՀՀ 16 հանրային գրադարանների:

«Հանրային գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացում» ծրագրի արդյունքում ՀՀ մարզերի համայնքային գրադարանների հենքի վրա ստեղծվում են ժամանակակից տեղեկատվական կենտրոններ, նոր ընթերցասրահները նոր կահույքով, համակարգիչներով և այլ տեխնիկական միջոցներով դառնում են հանրության համար սպասված և հետաքրքիր:

Ծրագրի շահառու դառնալու նպատակով՝ սահմանված կարգով (ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը և վկայականի ձևը սահմանելու մասին» N 187-Ն որոշում) գրադարանները կարող են դիմել և ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր