Խոսք 3 տարի առաջ - 18:04 26-10-2022

Արցախը Հայաստանյան իշխանություններից պաշտպանվելու կարիք ունի բոլոր առումներով․ Մ․ Հակոբյան

ՀՀ իշխանությունների այս պահվածքը՝ հատկապես Ալիև-Պուտին-Փաշինյան ակնկալվող հանդիպումից առաջ, մեսիջ է Ռուսաստանի Դաշնությանը, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդունել ռուսաստանյան փաստաթուղթը։

Այլ, որ հակված են ընդունել հավաքական Արևմուտքի փաստաթուղթը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՌԴ ՊԵտդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին Հայաստան մուտք գործելու սահմանափակման փաստին։

«Սրանով իրենք արդեն մոտավոր իրենց քաղաքական վեկտորն ուղղեցին դեպի հավաքական Արևմուտք։ Ես, իհարկե, առավել քան համոզված եմ, որ մենք արդեն ամսի 31-ին կայանալիք հանդիպման ժամանակ հայաստանյան իշխանությունների հենց այդ դիրքորոշումն ենք տեսնելու։ Մեզ մնում է մի բան, որ ՌԴ ղեկավարը կկարողանա այնպիսի ճնշում գործադրել երկու կողմերի վրա․․․ ցավով եմ ասում երկու կողմերի, որովհետև այս պարագայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները նույնականացված են։ Մեր միակ հույսը մնում է ՌԴ ղեկավարը, որն այս պարագայում կկարողանա պնդել և հասնել նրան, որ ընդունվի ռուսաստանյան փաստաթուղթը»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ Արցախը Հայաստանյան իշխանություններից պաշտպանվելու կարիք ունի՝ բոլոր առումներով։ «Եթե բացենք զգուշանալու այդ փաթեթը՝ բազմաթիվ տարբերակներ կան վնասելու Արցախին՝ հենց ՀՀ իշխանությունների կողմից։ Մյուս կողմից՝ իրենք իրենց քայլերով, փաստորեն, անում են այն, ինչ անում է Ադրբեջանի իշխանությունը։ Այսինքն, նպատակներից մեկն է էստեղից դուրս բերել ռուս խաղաղապահների զորակազմը, ինչու ոչ՝ նաև Հայաստանից, և դա փոխարինել Արևմուտքից բերված խաղաղապահներով։ Ինչը հավասարազոր է, թե ինչ-որ զորքեր բերել Թուրքիայից կամ Ադրբեջանից»,- տեսակետ հայտնեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին