Արտաքին 3 տարի առաջ - 11:32 26-10-2022

Ռուսաստանն Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չունի. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանը մտադիր չի եղել և չի ծրագրում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, երկրի ղեկավարությունից ոչ մեկը նման հնարավորության մասին չի հայտարարել, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը չի պատրաստվել և չի պատրաստվում միջուկային զենք կիրառել Ուկրաինայում: Մեր երկրի ղեկավարներից և ռազմական գերատեսչությունից ոչ մի տեղ և երբեք չեն նշել զանգվածային ոչնչացման զենքի դիմելու հնարավորության մասին», - Newsweek-ին ասել է Անտոնովը։

Նա ընդգծել է, որ Արևմուտքը չի արձագանքում «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ Ուկրաինայի մոտալուտ սադրանքի մասին Ռուսաստանի նախազգուշացումներին։

«Ռուսաստանը նսեմացնելու և Ուկրաինան սպիտակեցնելու իրենց մոլագար ցանկությամբ՝ արևմտյան երկրները պատրաստ են խաղադրույքի տակ դնել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ու կյանքը», - ընդգծել է դիվանագետը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում