Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:36 25-10-2022

Սա աչքալուսանք էր Ադրբեջանին եւ Թուրքիային. Ագնեսա Խամոյանը՝ Զատուլինի արգելքի մասին

Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդու, ով միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով: Մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու եւ Ղարաբաղյան հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար:
Սա աչքալուսանք էր Ադրբեջանին եւ Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները, որոնք բազմիցս հանդես են եկել ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց Հայաստանի օրվա իշխանությունների կողմից չեն հռչակվել անցանկալի անձ, այլ ճիշտ հակառակը՝ արժանացել են նրանց բարեհաճությանը եւ իրականացրել բաց դռների քաղաքականություն:

Ի դեպ, Կոնստանտին Զատուլինը հեղինակել է ՌԴ պետդումայի 1995թ. որոշումը, որից հետո Պետդումայի կողմից ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողականորեն հայ-ռուսական հարաբերությունները փչացնող օրվա իշխանությունը բացառապես սեփական իշխանության շահերից է մեկնաբանում դաշնակից Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորի խոսքերը եւ անտեսում նրա հայամետ դիրքորոշումը, քանզի «հավաստի աղբյուրին» բացառապես սեփական աթոռն է հետաքրքրում, այլ ոչ երկրի շահը: Թեպետ, ի գիտություն ձեզ, պարոն Զատուլինն արդեն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման եւ գործունեության վրա»:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում