Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:59 25-10-2022

Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպնատունը պաշտոնական բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը՝ 2022թ. հոկտեմբերի 20-ին և 21-ին Ռուսաստանի Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդաշարի ընթացքում հնչած հայտարարությունների և ցուցադրված քարտեզի կապակցությամբ։

Հաղորդվում է, որ հաղորդման ընթացքում ռուս քաղաքագետներն ու հայազգի փորձագետները հանդես են եկել բացահայտ հակաադրբեջանական հարձակումնեով, կասկածի տակ է դրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խեղաթյուրվել երկրի աշխարհագրական քարտեզը։ Նոտայում նշվել է, որ թոք-շոուի հյուրերն իրենց ելույթներով այսպես կոչված հրահրում են հայ հասարակության ռևանշիստական ուժերին, վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը, բացահայտորեն սատարում են անջատողականությանը և թշնամություն սերմանում երկու ժողովուրդների միջև։

«Պետական հեռուստաալիքի եթերում կանխակալ հայտարարությունների օգտագործումը և ակնհայտ քաղաքական սադրանքների թույլատրումը հակասում է ոչ միայն ՌԴ նախագահի կողմից բազմիցս հնչեցրած և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցության վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը, այլ նաև խաթարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը»,- ասվում է բողոքի նոտայում։

Ադրբեջանական կողմն ափսոսանք է հայտնել, որ թոք-շոուի վարողն և այսպես կոչված «ներկայացման անմիջական հանցակիցը» հանդիսանում է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը։ Նոտայում նշվել է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչների նման վարքագիծը հակասում է ադրբեջանա-ռուսական դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև էական վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին։

Բացի այդ Ադրբեջանի դեսպանատունը ռուսական կողմի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի համապատասխան դրույթները կոչ են պարունակում՝ զերծ մնալ ռազմավարական գործողություններին վնասող ցանկացած գործողությունից, գործընկերության, դաշնակցային հարաբերությունների և պետական ինքնիշխանության, անկախության և պետությունների տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններից, ինչպես նաև նախատեսում են համատեղ ջանքեր անջատողականությանը հակազդելու համար։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանին կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների «սադրիչ գործողությունները զսպելու և ապագայում դրանց կրկնությունը կանխելու համար»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան