Ներքին 3 տարի առաջ - 12:22 25-10-2022

Աշխարհագրական նշումով ապրանքներ գրանցելու և դրանք հենց այդ մակնշմամբ արտահանելու նոր հնարավորություն կտրվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որի ընդունումը կարող է թույլ տալ հայկական արտադրության մածունը գրանցել որպես «աշխարհագրական նշում» (GI) և հենց այդ մակնշմամբ Վրաստանի տարածքով անարգել արտահանել այլ շուկաներ:

«Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

«Արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը վերապահվում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին և ընդգրկում է արտադրության ու շրջանառության բոլոր փուլերը»,- ասաց Խոջոյանը:

Որպես աշխարհագրական նշում պահպանվում է ոչ միայն տարածքի կամ բնակավայրի որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքում երկրի անվանումը, այլ նաև ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել, վերամշակվել և պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:

«Սահմանվում է, որ այն դեպքում, երբ արտադրողները բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված՝ չեն կարողանում ձևավորել խումբ, ապա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինը կարող է փոխարինել խմբին և ներկայացնել աշխարհագրական նշման գրանցման հայտ»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով հնարավորություն է տրվում որպես աշխարհագրական նշումով արտադրանք գրանցել նաև տարածքի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի անվանում չպարունակող արտադրանքը: «Գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնելու իրավասության վերապահումը հնարավորություն կտա կարճ ժամանակում գրանցելու աշխարհագրական նշումով ապրանքներ, և դա կխթանի ոլորտի ասոցիացիաների ստեղծմանը»,-եզրափակեց փոխնախարարը:

Օրինակ՝ Վրաստանը «մացոնին» գրանցել է որպես սեփական աշխարհագրական նշում: Այսպիսով` հայկական արտադրության կաթնամթերքը՝ մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել օրինակ Ռուսաստան: Հայաստանում «աշխարհագրական նշումով» արտադրանքի գրանցման իրավունք ունի միայն տվյալ արտադրանքն արտադրողների կամ վերամշակողների խումբը: Նախագծով առաջարկվում է գրանցելու իրավունք տալ նաև գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»