Արտաքին 3 տարի առաջ - 17:01 24-10-2022

Ադրբեջանը 2027-ի դրությամբ կկրկնապատկի Եվրոպա գազի արտահանման ծավալները. Ալիև

Առաջիկա հինգ տարում Ադրբեջանը մտադիր է կրկնապատկել գազի մատակարարումները Եվրոպա, 2027 թվականի դրությամբ ցուցանիշը կկազմի 20 միլիարդ խորանարդ մետր։ Այս մասին, ինչպես գրում է kommersant.ru-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս տարի մենք ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև։ Առաջիկա հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է կրկնապատկել բնական գազի արտահանումը Եվրոպա։ Մենք ունենք նման հնարավորություն։ Մինչև 2027 թվականը մենք նախատեսում ենք Եվրոպա արտահանել գրեթե 20 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»,- ասել է Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով, նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ կավելացվեն նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերով: Ադրբեջանի իշխանությունները ակնկալում են նավթային տերմինալի օգտագործումը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքում՝ Սուփսա գյուղում։

Հուլիսի 18-ին Ադրբեջանը և Եվրահանձնաժողովը Բաքվում հուշագիր են ստորագրել էներգետիկ համագործակցության մասին, որը ներառում է Հարավային գազային միջանցքի հզորության կրկնապատկումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը