Ներքին 3 տարի առաջ - 12:02 23-10-2022

Տղաների ինքնասպանությունը առիթ է դառնում, որ դպրոցներում սկսեն կարծրատիպերից ազատվելու դասընթաց․ քաղաքագետ


«Որքան հասկացա, այդ տղաների ինքնասպանությունը առիթ է դառնում, որ դպրոցներում սկսեն կարծրատիպերից ազատվելու դասընթացներ անցկացնել, նաեւ բանակը դեմոկրատացնելու ծրագրի մասին են սկսել խոսել, էլի կարծրատիպերից ազատվելու կոնտեքստում, միաժամանակ պատմական կարծրատիպերից, այսինքն ցեղասպանության "կոմպլեքսից" ազատվելու փուլ է սկսվել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սպասենք լեզվական կոմպլեքսից ազատվելուն, այսինքն հայոց լեզվի ու գրականության դասերի բեռնաթափելու ծրագրին ու հայ-թուրք պատմաբանների հետ համատեղ նոր պատմության դասագրքերի կազմելուն»։

Հիշեցնենք, որ օրերս ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները ինքնասպանություն էին գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։ Տղաներից մեկին հարազատները վտարել էին տանից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա