Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:38 22-10-2022

Ձեր Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնում, Պրահայում ու Աստանայում իրեն պահում է «քաղաքական մուրացկանի» նման․ Էդուարդ Շարմազանով

Արցախից հրաժարումը հրաժարում է ողջ Հայաստանից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական բովանդակային հիմքը Արցախի հայկական լինելու գաղափարն է։

Լսեք ուշադիր։

Այ կապիտուլյանտներ, ո՞վ այս գաղափարից հրաժարվում է թուրքական շահերի պաշտպան է։

Ո՞վ Արցախից ձեռքերը լվանում է,նա խզում է իր բոլոր կապերը Վազգենի ու Լեոնիդի հետ։

Չնայած դուք ի՞նչ կապ կարող եք ունենալ հայկականության հետ։

Ձերը՝ թուրքի ու ադրբեջանցու, երբեմն էլ՝ ՆԱՏՕ-ի ու Հյուսիսի «կոշիկների տակ» ծվարելն է։

Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում։

Ձեր «կառուցողական» Ալիեւն է ասել՝ 30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին։

Բանակի «թալանն» էլ չի աշխատում։

Կապիտուլյանտ Նիկոլն է 2020-ին ասել՝ հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է ու խնդիր լուծող։

Այդ ուժեղ բանակը մեզնից էր ժառանգություն ստացել, որ հենց ինքն էլ քանդեց։

Նախկինների ժամանակ Հայը Շուշիում էր ու Դադիվանքում։

Նախկինների ժամանակ Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում թուրքերին ու արձանագրությունները։

Իսկ ձեր Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնում, Պրահայում ու Աստանայում իրեն պահում է «քաղաքական մուրացկանի» նման։

Ու հերիք բոլա նախկիններից խոսեք, այ թուրքերի առաջ «կզածի» կարգավիճակ ունեցողներ։

Նախկինները Եռատոն են տվել ազգին, դուք ի՞նչ եք արել, բացի ծիծաղի եւ խղճահարության խորհրդանիշ դառնալուց։

Կապիտուլյացիայի այլընտրանքը հաղթանակն է, իսկ կապիտուլյանտների այլընտրանքը՝ հաղթանակ պարգեւած ուժերն ու գործիչները…նախկինները»,-գրել է Էդուարդ Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան