Մամուլ 3 տարի առաջ - 08:48 22-10-2022

Ամեն կերպ փորձում են քողարկել ձախողումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տևական ժամանակ է, ինչ Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները և կազմել իր ծավալուն եզրակացությունը, որը, սակայն, հանրային լայն շրջանակներին անհասանելի է դեռևս գաղտնիության ռիսկեր պարունակող տեղեկությունների պատճառաբանությամբ։ Սակայն «Փաստ» թերթը տեղեկություն ունի, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը իշխանությունները ցանկանում են առաջիկայում հանրայնացնել (հնարավոր է՝ նույնիսկ մինչև տարեվերջ)։ Ուշագրավ է, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ այս թեմայով պարբերաբար «սլիվներ» են անում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանություններն այս քայլին ցանկանում են գնալ, որ քողարկեն 44օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի տապալված աշխատանքը։ Այս առումով մի քանի հանդիպումներ ու քննարկումներ են եղել իշխանության վերին օղակներում, և նպատակահարմար են գտել, որ հենց այս փուլում պետք է եզրակացությունը հանրայնացվի, քանի որ իշխանությանն ուղղված քննադատությունն էլ ավելի է ակտիվացել, և անհրաժեշտ է ինչ-որ նոր օրակարգ՝ անվտանգային հարցերից որոշակի շեղելու նպատակով։

Ի դեպ, չնայած 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ժամկետը նորից երկարաձգվեց, իրականում այդ հանձնաժողովի գործունեությունը պարզապես ձախողված է նաև այն պատճառով, որ մի շարք բարձրաստիճան զինվորականներ և նախկին պաշտոնյաներ կտրուկ հրաժարվել են ներկայանալ և համագործակցել հանձնաժողովի հետ։ Այս դրվագը շտկելու նպատակով իշխանական պատգամավորների կողմից ներկայումս նախաձեռնություն կա՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հատուկ կարգավորման միջոցով այնպես անել, որ քննիչ հանձնաժողովներին հնարավոր չլինի մերժել, իսկ մերժման դեպքում տվյալ անձը քրեական պատասխանատվության ենթարկվի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան