Ներքին 3 տարի առաջ - 18:22 21-10-2022

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։

Շնորհավորական նամակում, մասնավորապես, ասվում է․


«Ջերմորեն հիշում եմ երեք տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Ես և տիկինս՝ Նունեն, մեծ հաճույքով հյուրընկալեցինք քեզ ու ընտանիքիդ նախագահական նստավայրում։

Ինձ հատկապես տպավորեց քո մեծ նվիրումը Հայաստանին։

Հուսով եմ` գիտես, թե որքան է Հայաստանը գնահատում քո ու ընտանիքիդ ջանքերը՝ համամարդկային դարձնելու Հայոց ցեղասպանության ճանաչումը, Ձեր անմնացորդ աջակցությունն ու համերաշխությունը 2020 թվականին Արցախի դեմ իրականացված հարձակման ժամանակ․․․

Միշտ, հատկապես ծննդյանդ օրը հիշիր, որ Հայաստանը քո տունն է ու հայրենիքը։ Այն քո մի մասնիկն է, և դու միշտ սպասված կլինես Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել