Ներքին 4 տարի առաջ - 22:18 20-10-2022

Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների. ՀՀ ԱԳ նախարար

Տարբեր հանդիպումներում, տարեր ֆորմատներով բանակցություններում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումն է: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով իրանցի լրագրողի՝ Պրահայի քառակողմ հանդիպման վերաբերյալ հարցին: «Պրահայում կայացած քառակողմ հանդիպումը խաղաղության ջանքերի շրջանակում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Խաղաղության պայմանագրի շուրջ, նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերութուններում առկա մյուս խնդիրների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում` տարբեր ֆորմատներով: Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ: Եվ թերևս չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական, մաքսիմալիստական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը: Ցավոք, մենք Ադրբեջանի կողմից առերեսվում ենք միայն մաքսիմալիստական մոտեցումների»,-ասաց Միրզոյանը՝ նշելով հայկական կողմի կառուցողականության մասին:

Նա հավելեց՝ մի հանգամանք էլ կա, որը խաղաղություն կառուցելիս մի կողմի անկեղծությունը կարող է կասկածի տակ դնել: «Դա հետևյալն է՝ երբ խաղաղ բանակցություններ վարելիս զուգահեռաբար շարունակաբար հնչեցվում են ուժի գործադրման սպառնալիքներ, կամ իրականության մեջ այդ ուժը գործադրվում է և ագրեսիա է տեղի ունենում բանակցող մի երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ խոչընդոտները կհաղթահարվեն և առաջիկայում կհաջողվի հանգել փոխադարձ ընդունելի լուծումների:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում