«Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է. ԲԴԽ
copy image url

«Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է. ԲԴԽ

Ներքին 2 տարի առաջ - 20:19 20-10-2022
«Դատալեքս» տեղեկատվական համակարգը ժամանակավորապես խափանվել է: Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

«Բարձրագույն դատական խորհուրդը, հայցելով հանրության ներողամտությունը, արձանագրում է, որ համակարգի խափանումն ունի զուտ տեխնիկական պատճառ:

Համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում այն սպասարկող ընկերության հետ»,-ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված