Ներքին 4 տարի առաջ - 19:10 20-10-2022

Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Արման Ասլանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Ասլանյանը ծնվել է 1977 թվականի դեկտեմբերի 3-ին, Երևան քաղաքում:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2001-2006թթ.- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության N զորամասի Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի հետաքննչական խմբի հետաքննիչ
2006-2008թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Հադրութի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ
I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ
2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Մարտակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ
VI-IX.2009թ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ
2009-2010թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ
2010-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2013-2015թթ.- ՀՀ դատախազության թիվ 3 կայազորի զինվորական դատախազ
2015-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ
2016-2017թթ.- Երևանի կայազորի զինվորական դատախազ
2017-2018թթ.- Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ
2018-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում