Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:16 20-10-2022

Ջերմուկի հյուրանոցներում հանգստացող չկա, տնօրենները չեն կարողանում պահել աշխատողներին, քաղաքը դատարկվում է

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո այցելել է Ջերմուկ առողջարանային քաղաք՝ ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։

Քերոբյանը նշել էր, որ անհանգստացնող է վիճակը, այնուամենայնիվ պետք է ասել, որ Ջերմուկի հյուրանոցները սկսել են աշխատել։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, ըստ քաղաքապետ Վահագն Արսենյանի հյուրանոցում ոչ մի ազատ տեղ չի եղել, բայց հիմա այդպիսին չէ իրավիճակը։

Oragir.News-ի հետ զրույցում «Եվմարի Հյուրանոցից»-ի տնօրեն Ստեփանյան Այրիկը պատասխանելով հարցին, թե վերականգնվել է հյուրանոցի աշխատանքն, ասաց. « Ի՞նչ է վերականգնվել, ոչ մի բանն էլ չի վերականգնվել։ Շատ աննշան է վերականգնվել, քիչ։

Պատահական մեկ-երկու հոգի կարող է գան այն էլ զինվորի մոտ, մեկ օրով մնան գնան, թե չէ, որ գան չգիտեմ ինչ նպատակներով հանգստանալու, չէ։ Գլխավոր պատճառը անվտանգությունն է, մարդիկ բնականաբար լսելով Ջերմուկի մասին խուսափում են»։

Հարցին, թե Քերոբյանի Ջերմուկ այցն ինչ-որ բան տվեց ձեզ, Ստեփանյանը պատասխանեց. «Ախր ով է իմացել, որ Քերոբյանն այցելել է, այցելել էր գոնե մի հատ հավաքեր հյուրանոցատերերին, հարցներ՝ ինչ խնդիր ունեք, ինչ պրոբլեմներ կան, մենք էլ ասեինք ինչ խնդիրներ ունենք։

Եկել-գնացել է, ոչ մեկն էլ չի իմացել։ Հետաքրքրվեցինք Ստեփանյանից քաղաքի բնակիչները վերադարձե՞լ են քաղաք, Ստեփանյանն ասաց. «Բոլորը չէ, մեծ մասը արդեն եկել են, բայց հիմնական չէ, եթե մարդիկ գործ չունեցան կամաց-կամաց մտածելու են դուրս գալու մասին»։

«Ջերմուկի բնակչության մեծ մասը՝ 60-70 տոկոսը, աշխատում էին առողջարաններում, հյուրանոցներում, հիմա դրանք, քանի որ փակ են, դե կարելի է ասել՝ փակ են, քանի որ բաց են, բայց մարդ չկա ամեն առողջարանում մի 4-5 հոգի ռուս տուրիստներ կան, և դրանով իրենք հաստատ չեն կարող աշխատել։

Աշխատողներին չեն կարող վարձատրել, իրանց ծախսերը չեն կարող հանել, վաղը-մյուս օր ստիպված փակելու են և այդ մարդիկ ստիպված նստելու են տանը։ Լուրջ խնդիրներ է առաջանում հետո այդ մարդիկ պետք է գնան ինչ-որ տեղ գործ ման գան, Ջերմուկից դուրս են գալու, հետո գնացին ամեն մեկը մի տեղ կարող է տեղավորվի էլ հետ էլ չեն գա Ջերմուկ։

Հետո որ ուզենանք աշխատել արդեն աշխատողի խնդիր կառաջանա։ Ամբողջը հարցեր են, որի մասին ոչ մտածում են, ոչ էլ հետաքրքրվում։

Հարցին, թե չեն ուզում դիմել Կառավարությանը, որ աջակցություն տրամադրեն, պատասխանեցին. «Ճիշտն ասած երկու օր առաջ մեկ այլ հյուրանոցատիրոջ հետ որոշեցինք հավաք կազմակերպել, հրավիրենք քաղաքապետարանի աշխատողներին, էկոնոմիկայի նախարարության, տուրիզմի վարչության աշխատողներին մեր խնդիրները ներկայացնենք, միգուցե, իրենք մի բան կառաջարկեն»,- ասաց Ստեփանյանը։

Ջերմուկում գործող «Արարատ Մոր և Մանկան առողջարանից» Օragir.news-ին հայտնեցին, որ առողջարանը վերաբացվել է, բայց հանգստացողներ դեռ չունեն, մեզ առաջարկեցին գնալ և հանգստանալ Ջերմուկում։ «Ջերմուկի Վերոնա Հյուրանոցի»-ի տնօրեն Ատտակ Մարկոսյանն էլ մեզ հետ զրույցում ներկայացնելով իրավիճակը նշեց.

«Ոչ, հանգստացողներ հիմա չունենք, հիմա բնականոն հունի վերականգնումը, ոչ միայն հաճախորդներից է կախված, այլ նաև աշխատակիցներից։ Աշխատակազմը բացակայում է։ Հեռանկար չեն տեսնում ձմեռվա աշխատանքի համար, աշխատանք են ման գալիս Երևանում»։

Հարցին, թե նախորդ տարիներին այս ժամանակահատվածում հանգստացողներ ունեիք, պատասխանեցին. «Այո, ձմեռն էլ էինք աշխատում։ Հիմա բացի հանգստացողների քիչ լինելուց նաև աշխատողների խնդիրն է։ Անցած ձմեռ մենք աշխատեցինք, քիչ եկամտաբեր, բայց, գոնե, ես կարողացա աշխատակազմը պահել Ջերմուկում, իսկ հիմա խնդիր է արդեն, ոչ միայն ինձ մոտ նաև ուրիշ հյուրանոցներում, որ անձնակազմը «փախչում» է Ջերմուկից։

Հետաքրքրվեցինք Մարկոսյանից աջակցություն սպասում են կառավարությունից, ինչ ակնկալիքներ ունեն։

«Ինձ թվում է, ճիշտ կլինի, որ Կառավարությունը, եթե ոչ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, գոնե քաղաքում մարդ ունենալու համար պիտի անի դա, որ մարդիկ չթողեն գնան։ Աշխատանք չկա, վտանգ են տեսնում շատ։ Հանգիստ չէ, կայուն չէ, ապագա չեն տեսնում դեռ, ապագան մի որոշ չափով, վաստակի մասով մենք պետք է ապահովենք, մենք էլ փաստացի չենք կարողանալու»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս