Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:23 19-10-2022

Ադրբեջանը կվախենա գնալ մեծամասշտաբ էսկալացիայի․ ադրբեջանագետ

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների վրա հարձակման հավանականությունն առաջիկայում մեծ չէ։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ, Պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ Ըստ նրա՝ դրա համար մի քանի պատճառ կա։

«Նախ, որ այստեղ է ԵՄ դիտորդական առաքելությունը, որը որոշակիորեն զսպելու է Ադրբեջանին։ Բացի այդ, Իրանի կողմից, հենց Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող լայնածավալ զորավարժությունները և որոշ այլ գործոններ թույլ են տալիս մտածել, որ Ադրբեջանը կվախենա գնալ նման մեծ մասշտաբներով էսկալացիայի։

Սադրանքներ հնարավոր են, բայց մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցածի կրկնության նախանշաններ՝ այս պահին չեմ տեսնում, որ կանխատեսեմ, թե Ադրբեջանը ռիսկ կանի գնալ նման գործողությունների»,- ասաց փորձագետը։

Այդուհանդերձ, Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ, ՀՀ սահմանին դիտորդական առաքելության աշխատանքներն ադրբեջանի համար թեև որոշ չափով զսպող օղակ են դարձել՝ երկարաժամկետ լուծումներ սպասել պետք չէ։

«Իրենք փորձելու են նորից գնալ նման զարգացումների, հարձակման։ Չգիտեմ, թե որքանով է տեղին, բայց միշտ համեմատում եմ, թե ինչպես 2016 թվականի Քառօրյան էր 2020 թվականի նախերգանք՝ սա էլ, մոտավորապես հետախուզական-դիվերսիոն պատերազմ էր՝ բավականին վատ հետևանքներով՝ մարդկային ու տարածքային կորուստներով։ Բայց Ադրբեջանն իր ծրագրերից չի հրաժարվում։ Հրաժարվելու համար պետք է շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկել»,- ասաց փորձագետը։

Այդուհանդերձ, Տաթևիկ Հայրապետյանն առաքելության ներկայությունն ու աշխատանքը դրական է գնահատում։ Ըստ նրա՝ ճիշտ աշխատանք տանելու դեպքում սա միջոց կարող է դառնալ՝ ցույց տալու թշնամու կողմից հատկապես քաղաքացիական բնակչության թիրախավորման դեպքերը։

«Մենք շարունակ խոսում ենք ռազմական կոմպոնենտի մասին, բայց ո՛չ պակաս կարևոր է քաղաքացիական բնակչության թիրախավորման խնդիրը։ Օրինակ՝ Ջերմուկը, Վարդենիսը, Սևանա լիճը և այլն։

Դիտորդական առաքելության աշխատանքն առավելապես խորհրդատվական բնույթ ունի։ Բայց այդ աշխատանքի արդյունքում էլ հնարավոր է որոշակիորեն փոխվել կամ նրանց տված համապատասխան զեկույցը մեզ օժանդակի»,- Ադրբեջանի արկածախնդրությունները զսպող օղակ են նաև վերջին շրջանում Իրանից անընդհատ հնչող հայտարարություններն ու Բաքու կատարվող շարունակական զանգերը։

«Իրանին անհանգստացնում է ո՛չ միայն Սյունիքի նկատմամբ հնարավոր նկրտումները, այլև Իսրայել-Ադրբեջան սերտ գործակցությունը, դեպի Բաքու Իսրայելական կողմի պաշտոնական այցերն ու այդ առումով հնարավոր զարգացումները»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան