Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 20:30 18-10-2022

Թուրքիան Հայաստանի հետ հարցերն ուզում է լուծել առանց միջնորդների․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան սիմվոլիկ կերպով ուզում է ցույց տալ, որ երկու երկրների միջև առկա հարցերը քննարկվելու են առանց միջնորդների։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ավելի վաղ ասել էր, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ բանակցությունների՝ ցանկացած հարթակում։ Միևնույն ժամանակ կրկնել էր ավելի վաղ արված հայտարարությունը, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն այսուհետ հանդիպումներ կանցկացնեն ոչ թե երրորդ երկրներում, այլ Թուրքիայում կամ Հայաստանում։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Թուրքիան այսկերպ փորձում է Հայաստանի հետ հարցերը լուծել ավելի փակ միջավայրում։

«Սա հայ- թուրքական հարաբերությունների բանակցությունների չորրորդ ռաունդն է։ Մինչև այդ եղած 3-ից 2-ում ամերիկացիները եղել են միջնորդ։ Այն ժամանակ, երբ բանակցությունները պետք է սկսվեին, Հայաստանը պաշտոնապես դիմեց Ռուսաստանին՝ որպես միջնորդ հանդես գալու համար։ Ռուսաստանը համաձայնեց, բայց Թուրքիան կտրականապես դեմ եղավ»,-հիշեցրեց թուրքագետը։

Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել էր, թե «Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացված հիմնավոր պահանջներից մեկն է, որ «Զանգեզուրի միջանցքը «Լաչինի միջանցքին» համարժեք կարգավիճակ ունենա»։ Չավուշօղլուի այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հերքելով այդպիսի պահանջների մասին պնդումների իսկությունը։

Ըստ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի՝ այսպիսի բացահայտ ստերը Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հերթական անգամ ճնշում գործադրելու նպատակ ունեն։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը բոլորս էլ կարդացել ենք։ Էնտեղ այդպիսի բան չկա։ Էնտեղ ասվում է միայն «Լաչինի միջանցք»։ Այսպիսով աշխարհին ուզում է ցույց տալ, որ Թուրքիան անում է այն, ինչ ուզում է։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ո՛չ Ադրբեջանը ո՛չ էլ Թուրքիան չեն ստանա այդ միջանցք ասվածը, որովհետև Հայաստանը դրան կտրուկ դեմ է»,-ասաց թուրքագետը։

Oragir.news-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանը նաև համոզմունք հայտնեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ոչ պակաս պետք է նաև Թուրքիային՝ իր պանթուրքիստական ծրագրերն իրագործելու համար։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի