Ներքին 3 տարի առաջ - 16:05 18-10-2022

Մեզ պետք է հասկանալ՝ որքանով է ՀԱՊԿ-ը ճանաչում, որ դա ագրեսիա է Հայաստանի դեմ և ներխուժում ՀՀ սուվերեն տարածք. Միրզոյան

Ինչպես գիտեք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որին անդամակցում ենք եւ այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Եկել են այդ պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է բոլոր անդամ պետություններին: Քարտուղարությունը դրա հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել:

Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկվարները կարող են քննարկել նաեւ նոր դիտորդական առաքելության գործուղումը: Այս փուլում ենք, որոշում չկա, քննարկումներ կան: Պետք է տեղի ունենա խորհրդի նիստ:

Այստեղ մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները: Մեզ նախեւառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա: Իսկ դա է ագրեսիա Հայաստանի դեմ եւ ներխուժում ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի