Ուղիղ եթեր
Բրյուսովի ռեկտորը ապատեղեկատվություն է տարածում
copy image url

Բրյուսովի ռեկտորը ապատեղեկատվություն է տարածում

Ներքին 2 տարի առաջ - 20:35 17-10-2022
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում օրեր առաջ տեղի է ունեցել Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն ասել էր. «Իրոք մտածո՞ւմ եք, որ Մանկավարժականն այդքան լավն է, իրոք այդպե՞ս եք մտածում»։

Ակոպյանի դիտարկմանն էլ զուգահեռ ռեկտոր Կարինե Հարությունյանն ասել էր․ «Եթե ՀՊՄՀ-ն այդքան լավ համալսարան է, ինչո՞ւ է 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն, եթե այդքան ուժեղ է․ մենք էլ ունենք անգլերենի ուսուցչի մասնագիտություն, իրենք էլ ունեն, ինչպե՞ս է, որ մեզ մոտ 150 հոգի է դիմում և ընդունվում, իրենց մոտ՝ 20-25»։

Հասկանալու համար, թե արդյո՞ք ռեկտոր Կ. Հարությունյանի հրապարակած թվերը ճշգրիտ են, և արդյո՞ք ՀՊՄՀ-ն համակարծիք է Բրյուսովի ռեկտորի հրապարակավ հնչեցրած թվերին, Oragir.News-ը զրուցեց ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն պետ Դիանա Մարկոսյանի հետ, ով ասաց. «Նախ՝ 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն չի եղել, Բրյուսովի ռեկտորը ապատեղեկատվություն է տարածում, իսկ հիմա դրա մասին չեմ էլ ուզում խոսել, միայն կարող եմ ասել, որ 15-ի փոխարեն հինգ պետք է ասեր, այո՛, հինգ մասնագիտություններ կան, որոնք որևէ կապ չունեն մանկավարժական մասնագիտությունների հետ, օրինակ, գրադարանային գործ և նմանատիպ մասնագիտությունների մասին է խոսքը։ Մանկավարժական մասնագիտությունների գծով մենք զրոյական ընդունելություն չունենք, իսկ ինչ վերաբերում է պարբերաբար «քցվող» տեսակետին, որ մանկավարժական համալսարանում դիմորդ չկա, ես պետք է հիասթափեցնեմ, որովհետև այս տարի մանկավարժական համալսարան ընդունվել է 1167 ուսանող՝ ուսուցման բոլոր ձևերով, իսկ հեռակա համակարգի դիմորդներով՝ փաստաթղթերով 474 դիմորդ ունենք արդեն և գրավում ենք պատվավոր երկրորդ հորիզոնականը Ժողինստիտուտից հետո։ 519 Ժողինստիտուտի ուսանողների թիվն է, 474` ՀՊՄՀ-ն, ԵՊՀ՝ 424, Բրյուսովը՝ 182»։

Հարցին, թե արդյո՞ք ՀՊՄՀ-ն կողմ է երեք բուհերի միավորմանը, պատասխանեց. «Մենք վերջնական դիրքորոշում կարտահայտենք, կձևակերպենք մեր տեսակետը երբ որ հանդիպում կայանա, լիազոր մարմնի ներկայացուցչի, այն է՝ նախարարի կամ փոխնախարներից որևէ մեկի հետ, որն առաջիկա օրերին կհյուրընկալվի մանկավարժական համալսարանում և Գիտական խորհրդի նիստում կտա պարզաբանումներ»։

Մարկոսյանի հրապարակած թվերի վերաբերյալ ճշտում կատարելու համար կապ հաստատեցինք Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Առկայի թվերն են դրանք, իհարկե, առկան կարող է ասել։ Էդ հարցին չեմ կարող պատասխանել, թե 15 մասնագիտության գծով ընդունելության մասին ինչու է ասել, որովհետև իրականում չգիտեմ։ Բայց հիմա մեկ այլ ապատեղեկատվություն է փաստորեն ՀՊՄՀ ներկայացուցիչը ուզում տարածել, այսինքն՝ դա ուսանողներին ավելի շատ մանիպուլացնելու մեթոդ է։ 1167-ը վերաբերում է դիմորդների քանակին, ոչ թե ընդունվածների, որովհետև հեռակաների ընդունելությունը դեռ չի ավարտվել։ Ես էլ, դե որ այդպես է, մի հարց եմ տալիս․ իսկ ի՞նչն պատճառը, որ այդքան շատ հեռակա են ընդունվում, առկա չեն ընդունվում։ Այսինքն՝ ես՝ որպես հասարակ քաղաքացի, կարող եմ հասկանալ, որ գործ ունենք կրթության որակի հետ։ Ինչո՞ւ են այդքան հեռակա դիմում։ Այդքան դիմորդ ունենալը չի նշանակում, որ այդքանն էլ ընդունվելու են, այն ԳԹԿ-ի միջոցով է անցկացվելու։ Սպասենք մեկ շաբաթ՝ հոկտեմբերի երեսունին պետք է հրապարակվի հեռակայի թվերը։ Տեսնենք՝ այդ իրենց ասած թվից քանի՞սն են ընդունվում, և մեզ համար ամեն ինչ պարզ կլինի։ Որակի երաշխիք է նաև բուհի թափանցիկությունն ու ժողովրդավարությունը։

Ինչ վերաբերում է Բրյուսովի ռեկտորին, ես չեմ բացառում, որ լարված իրավիճակ է եղել, ու լեզվի սայթաքում է եղել ռեկտորի Հարությունյանի մոտ՝ կապված 15 մասնագիտության գծով զրո ընդունելություն թվի վերաբերյալ հայտարարության հետ։ Մի շաբաթ է՝ ինձ էլ հետաքրքիր է Մանկավարժականի տվյալները ու ողջ կայքում չեմ կարողանում գտնել ընդունելության իրական թիվը։ Եթե այդպես թափանցիկ բուհ են ու լավ են աշխատում, լավ կլիներ, որ մենք էլ տեսնեինք»։

Հիշեցնենք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում օրեր առաջ տեղի է ունեցել Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերում էր բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված էին մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին, փորձում հիմնավորել կայացնելիք որոշումները։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում