Արտաքին 4 տարի առաջ - 14:20 16-10-2022

Ղրիմի կամրջի գործով կալանավորվածի որդին հայտնել է, որ «գործը սարքած է»

Ղրիմի կամրջի պայթյունի գործով մեղադրյալի որդին, ով ապրում է Խերսոնի մարզում, հաստատել է հոր կալանավորման մասին լուրը, և հայտնել, որ այդ «գործը սարքած է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ չի հավատում իր հոր մասնակցությանը կամուրջը պայթեցնելու գործում։
Մաքսիմի խոսքով՝ հայրը՝ Ռոման Սոլոմկոն, Ղրիմ է գնացել հոկտեմբերի 8-9-ը։ Նա պատմել է, որ Ռոման Սոլոմկոն մեկնել է Վրաստան, որտեղ զբաղվել է մաքսային հայտարարագրերով, բրոքեր է վարձել և դուրս եկել Վրաստանից․ «Նա պետք է գումար թողներ այնտեղ, մենք պաշտոնապես թողել ենք մեր փաստաթղթերը ընկերություններից... Մենք պաշտոնապես ներկայացրել ենք ամեն ինչ»,- եզրափակել է Մաքսիմը՝ նշելով, որ ինքը «ուղղակի խոսքեր չունի այս ամենի մասին»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել՝ փլուզելով ավտոմոբիլային ճանապարհի երկու երթուղի, որը ժամեր անց վերականգնվել էր։

ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել է մեղադրյալների անունները։ Հրապարակված ցանկի համաձայն՝ ահաբեկչությանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Միխայիլ Ցյուրկալոն, Դենիս Կովաչը և Ռոման Սոլոմկոն, Վրաստանի քաղաքացիներ Դանդրո Ինոսարիձեն և «Լևան» անունով մի միջնորդ, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Արթուր Թերջանյանը։ ՀՀ պատկան կառույցները ներկայացրել են պարզաբանումներ և նշել, որ կուսումնասիրեն հրապարակումները, ՊԵԿ–ը ներկայացրել է բեռնատարի մաքսազերծման մասին մանրամասներ`առանց խախտումների։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ