Ներքին 4 տարի առաջ - 20:48 14-10-2022

Ռուսաստանը մտահոգություն ունի, որ կարող է դուրս մնալ գործընթացից․ փորձագետ

Ռուսաստանը խանդով է վերաբերվում ու մտահոգություններ ունի, որ տարածաշրջանային գործընթացից կարող է դուրս մնալ։ Oragir.news-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ուղղված ՌԴ նախագահի վերջին առաջարկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով։

«Սա առավելապես արտահայտվեց, երբ Մարիա Զախարովան հայտարարում էր, որ Արևմտյան գործընկերները փորձում են խցկվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը Ռուսաստանի միջնորդությամբ էր տեղի ունենում։ Սա (գործընթացից դուրս մնալը – խմբ․) նշանակում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացում և դրա լրացում՝ Արևմտյան դիրքերի ամրապնդմամբ»,-ասաց նա։

Փորձագետը չբացառեց նաև Պուտինի հնչեցրած առաջարկի հարցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նախօրեին հնչեցված քննադատությունների ազդեցության հավանականությունը։

«Մակրոնի վերջին հարցազրույցը ազդեցություն կարող էր և պետք է որ ունենար Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Կարծում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք նաև Ռուսաստանի որոշակի դիրքորոշման փոփոխություն։ Դա կարող է լինել նաև հօգուտ ՀՀ-ի»,- եզրակացրեց փորձագետը։

Այս առումով՝ փորձագետը եզրափակում է․ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը պետք է հստակ դիրքավորվեն՝ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց մոտեցումներում։

«Արևմուտքը, կարծում եմ, արդեն իսկ դիրքավորվել է և արդեն ունի իր որոշակի ռազմավարությունը։ Էստեղ խնդիրը կմնա արդեն Ռուսաստանի դաշտում՝ ինչպես կդիրքավորվի այդ երկիրը։ Արդեն բացահայտորեն կպաշտպանի կողմերից մեկի՞ն, թե՞ այնուամենայնիվ, կփորձի դարձյալ այդ բալանսավորված քաղաքականությունը վարել՝ տարբերություն չդնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց փորձագետը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել