Արտաքին 3 տարի առաջ - 18:54 14-10-2022

Սաակաշվիլին դժգոհ է ԵԽԽՎ բանաձևից, որը Վրաստանին կոչ է անում իրեն ազատ արձակել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ ուրախ չէ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից, որը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել իրեն, քանի որ այդ փաստաթուղթը բացասաբար կանդրադառնա երկրի իմիջի վրա։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Новости Грузия» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախօրեին ԵԽԽՎ-ն ընդունել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա սրումը» անունով բանաձեւը։ Այս բանաձևը կոչ է անում ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին և մյուս քաղբանտարկյալներին, ովքեր դեմ են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Իմ՝ որպես Պուտինի անձնական բանտարկյալի, Եվրոպայի խորհրդի պատմական բանաձևում ներառելը իրավիճակի ճշգրիտ նկարագրություն է, բայց չեմ կարող ասել, որ դա ինձ հաճելի է։ Սա վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին, և ես կարծում եմ, որ այս ծանր իրավիճակում Վրաստանը տուժում է էլ ավելի մեծ ներքին առճակատումից, և, ընդհակառակը, նրան համախմբում և ընդհանուր լեզվի որոնում է անհրաժեշտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի երրորդ նախագահն, ով նախագահական ժամկետն ավարտելուց հետո ապրել և աշխատել է Ուկրաինայում, գաղտնի վերադարձել է Վրաստան 2021 թվականի աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, այնուհետև՝ կալանավորվել և բանտարկվել է։ Նրա առողջական վիճակը խիստ վատացել է երկու անգամ հացադուլ հայտարարելուց հետո։ Այս տարվա մայիսից նա գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայի հսկողության տակ։

Վրաստանի իշխանությունները բացառում են, որ առողջական խնդիրների պատճառով կկասեցնեն Սաակաշվիլիի պատիժը, կամ բուժման նպատակով թույլ կտան մեկնել արտերկիր։


Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան