Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:09 13-10-2022

Սիսիանում «Ապրելու երկիր»-ը մերժել է ընդդիմության հետ միավորվելու առաջարկը, ասել են, որ ուզում են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել

Oragir.news-ի տեղեկություններով՝ Սիսիանում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունները փորձել են պայմանավորածություն ձեռք բերել միասնական ճակատով՝ կոալիցիայով հանդես գալու, որպեսզի ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքապետ չընտրվի։ Սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդիմացել է՝ նշելով, որ իրենք ցանկանում են կոալիցիա կազմել հենց «Քաղաքացիական պայմանագրի» հետ։

Ընդ որում՝ ընդդիմության համայնքապետի թեկնածուն պետք է լիներ ոչ թե ընտրույթուններում երկրորդ առավելագույն ձայներ հավաքած ուժի՝ «Արդարություն և աշխատանք» կուսակցության ներկայացուցիչը, այլ հենց «Ապրելու երկիր» կուսակցության առաջին համարը՝ Արա Զաքարյանը։ «Ապրելու երկիրը», սակայն, անգամ այդ պայմանով չի համաձայնվել առաջարկին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սիսիանում ՏԻՄ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, նպատակահարմար չհամարելով իր գործունեությունը գործող ավագանու կազմում, որոշում է կայացրել վայր դնել ավագանու անդամների մանդատները՝ այդպիսով նպաստելով, որպեսզի ՔՊ թեկնածուն ընտրվի համայնքապետ։

Oragir.news-ի հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանն ասաց, որ թերևս ակնհայտ է, թե մանդատները վայր դնելով՝ «Ապրելու երկիրը» ում ջրազացին է ջուր լցրել։

«Այսօր, եթե սթափ նայենք իրադարձություններին, կա 2 վեկտոր, կա ուզուրպացված իշխանություն և միակ իրական ընդդիմությունը, որն այսօր խորհրդարանական ընդդիմությունն է, մնացածը լիրիկա է։ Եթե այսօր «Ապրելու երկիրը», հրաժարվելով, չգնալով կամ վայր դնելով իր մանդատները, այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները գան առաջին պալ, այլևս որևէ մեկնաբանություն ավելորդ է, ամեն ինչ ակնհայտ է»։

Նշենք, որ Վահե Հակոբյանի ղեկավարած կուսակցությունը Սիսիանում ընտրություններին մասնակցել է «Արդարություն և աշխատանք» դաշինով։

Անդրադառնալով հաղթած մյուս ուժերի միավորման փորձին՝ Հակոբյանն ասաց, որ պայմանավորվածությունը ոչ միայն Սիսիանին էր վերաբերում, այլ ընդհանրապես միավորման մասին է եղել խոսքը։

«Այսօր Նիկոլ Փաշինյանը և իր հանցավոր խումբը մեր երկիրը տանում է կործանման, պետականության վերացման և առհասարակ, Հայաստանի վերացման։ Ցանկացած մարդ, ով այսօր որոշել է որևէ պատճառով մտնել քաղաքականություն, պետք է հասկանա, թե որքանով են բարի ու անկեղծ իրենց նպատակները։ Մինչդեռ, ակնհայտ տեսնում ենք, որ այդ «Ապրելու երկիրը»-ում ջրաղացին է ջուր լցնում, ամեն ինչ արդեն դուրս է եկել ջրի երես, այստեղ 2 կարծիք այլևս չի կարող լինել։ Ակնհայտ է, որ իրենք, վայր դնելով մանդատները, նպաստել են ՔՊ-ի հաղթանակին»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան