Ներքին 3 տարի առաջ - 22:18 12-10-2022

Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնը իր աջակցությունն է հայտնեց Հայաստանին և հայ ժողովրդին

Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Այս մասին հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի մշտական աջակցության համար, ներկայացրել է գրասենյակի նպատակները, որոնք ներառում են Սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Բացի դրանից,Նիկոլա Դարագոնն իր աջակցությունն է հայտնեց Հայաստանին և հայ ժողովրդին: Սա նրա 4-րդ պաշտոնական այցն է Հայաստան, և Վալանսը Իջևանի հետ քույր քաղաք է։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում շարունակել համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից