Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:59 12-10-2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայի ֆինանսների նախարար

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային: Ավստրիայում դա զգացել են ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ մասնավոր տնտեսությունները, ամենից առաջ, Էներգամատակարարման ոլորտում: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները՝ հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հանդես գալով 2023 թվականի բյուջեի շուրջ ճառով:

«Այո՛, պատժամիջոցները մեզ վնաս են հասցրել Եվրոպայում, ամենից առաջ դրանք խստորեն ներգործել են Ռուսաստանի վրա… Այո, մենք բոլորս, բայց ամենից առաջ Ավստրիայի մասնավոր տնտեսությունները եւ ձեռնարկությունները, զգում ենք (պատժամիջոցների) ազդեցությունը… ամենից առաջ, Էներգետիկական ոլորտում: Եվ դա հարկավոր Է ազնվորեն ասել»,-հայտնել Է նախարարը:

Նա հավելել Է, որ պատժամիջոցները, որոնք մինչեւ հիմա սահմանել Է Եվրոպան, «չեն փակել գազի ծորակը» Ռուսաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի