Արտաքին 4 տարի առաջ - 11:06 12-10-2022

ԱՄՆ-ում նախատեսում են թույլատրել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային


Միացյալ Նահանգների 2023 թվականի Ազգային պաշտպանության լիազորման ակտի օրինագծի սենատի տարբերակից հեռացվել են երկու լրացումները, որոնք պայմանավորում էին F-16 տեսակի կործանիչների վաճառքը Թուրքիային։ Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը նիստ է հրավիրել՝ ազգային պաշտպանության լիազորման ակտի օրինագիծը վերջնական տեսքի բերելու համար։

Հաղորդվում է, որ ներկայումս քննարկվում են օրինագծծի շուրջ 900 լրացումներ։ Կոնգրեսի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ օրինագծից հանվել են նաև Նյու Ջերսիի սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսի և Մերիլենդի սենատոր Վան Հոլենի ներկայացրած երկու լրացումները, որոնք պայմաններ էին սահմանում՝ կործանիչները Թուրքիային վաճառելու գործընթացում։

Երբ սենատը ընդունի օրինագիծը ներկայացուցիչների պալատի տարբերակի հետ կկազմվի միասնական տեքստ և կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հաստատման համար: Նմանատիպ հավելում, որը պայմանավորում է Թուրքիայի կողմից F-16 կործանիչների գնումը, ավելացվել է նաև ներկայացուցիչների պալատի օրինագծին, սակայն ակնկալվում է, որ այդ լրացումները նույնպես կհեռացվեն համատեղ տեքստից։

Նշվում է, որ ԱՄՆ սենատի նախագծում այս փոփոխությունը իրականացնելու հարցում արդյունավետ են եղել Վաշինգտոնում Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը։ Մենենդեսը Սենատի նախագծում կրկին ներառել էր նույն լրացումը, որը պայմանավորում է կործանիչների վաճառքը Թուրքիային։

Բացի այդ սենատոր Վան Հոլենը նախագծում ավելացրել է պայման՝ համաձայն որի Թուրքիային տրամադրվող կործանիչները չպետք է օգտագործվեն Քուրդիստանի բանվորական կուսակցության և Ժողովրդական ինքնապաշտպանության ստորաբաժանումների ներկայացուցիչների դեմ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը