Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:39 11-10-2022

Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի աշակերտներին տրամադրում է դասագրքերի գումարների փոխհատուցում

ՀՀ սահմանամերձ համայնքների հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին տրամադրվում է դասագրքերի գումարների ամբողջական փոխհատուցում` պետական բյուջեի միջոցներից: Դասագրքերի վարձավճարների փոխհատուցման ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության N 1444-Ն որոշման պահանջների։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ըստ այդմ` դասագրքերի վարձավճարի աջակցություն են ստանում ՀՀ սահմանամերձ 23 համայնքի 82 բնակավայրի հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարաններում սովորող աշակերտները: Հաշվի առնելով, որ ՀՀ բոլոր դպրոցներում 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը ստանում են անվճար, սահմանամերձ համայնքներում պետական աջակցության ծրագիրն իրականացվում է 5-12-րդ դասարաններում սովորողների համար:

Աջակցությունից օգտվում են նաև նշված սահմանամերձ համայնքներում բնակվող միգրանտ սովորողները:
Բացի դրանից` ՀՀ բոլոր դպրոցներում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները ևս ստանում են դասագրքերի ներդրումային գումարների փոխհատուցում, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով` «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում:

Տվյալ հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում ու հաստատվում տնօրենի կողմից:

Յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 20-ը, ԿԳՄՍ նախարարությունը հաստատում է սովորողների ծնողների (օրինական ներկայացուցիչների) կողմից դասագրքերի օգտագործման դիմաց ներդրումային գումարների տարեկան չափը։ Տվյալ դասարանի դասագրքերի համար, այդ թվում՝ նույն առարկայի՝ մեկից ավելի հրատարակչությունների կողմից հրատարակվող դասագրքերի պարագայում կարող է սահմանվել գումարային ներդրման միասնական չափ:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, որոնք դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը:

5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ: Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին: Ուսհաստատության բոլորին տեսանելի վայրում փակցվում է տվյալ ուսումնական տարում գործածության երաշխավորված դասագրքերի ներդրումային գումարի չափի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի հրամանի պատճենը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից