Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները
copy image url

Եզդի փախստականներին օգնելու նպատակով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կփոխվեն Շեյխանի ճամբարի բոլոր վրանները

Ներքին 2 տարի առաջ - 11:40 11-10-2022
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Բարզանի բարեգործական հիմնադրամը ստորագրել են Շեյխանի ճամբարի բոլոր վրանները փոխելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը՝ ՀՀ կառավարության որոշմամբ եզդի փախստականներին օգնելու նպատակով հատկացված գումարներով և Բարզանի հիմնադրամի համատեղ միջոցներով:

Ստորագրման արարողությանը հաջորդել է 10-ից ավելի տեղական առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և Բարզանի բարեգործական հիմնադրամի նախագահ Մուսա Ահմեդի համատեղ մամլո ասուլիսը, հայտնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Ամենից շատ դիտված