Մամուլ 3 տարի առաջ - 08:36 11-10-2022

Արհեստական գործընթաց․ ինչու հենց հիմա վաճառվեց «Վիվա ՄՏՍ»-ը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Խորհրդավոր պայմաններում գլխավոր տնօրեն փոխած «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն՝ «Վիվա ՄՏՍ»-ը, ըստ «Սիվիլնեթ»-ի, վաճառքի է հանվել:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 22-ին «Վիվա ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը անակնկալ կերպով հեռացավ պաշտոնից, լուրեր կան՝ նաեւ Հայաստանից, եւ տնօրեն նշանակվեց ներսից Արմեն Ավետիսյանը: Այս հեռացումն իհարկե շատ հարցեր է առաջացրել, որոնց կանդրադառնանք առաջիկայում, բայց երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «ՄՏՍ Արմենիա» ընկերությունից պարզել, թե ինչու են վաճառում, որքան արժեն ընկերության բաժնետոմսերը, եւ ով է հավանական գնորդը, սակայն այդպես էլ պատասխան չստացանք. խոստացան այսօր մանրամասնել: Մինչ այս փորձագիտական հանրույթն այս վաճառքի մասին տեղեկությունը համարում է որպես օդի մեջ եղած խոսակցություն այն պարզ պատճառով, որ իրականում վաճառքը, եթե նույնիսկ լինի, արհեստական մի գործընթաց է լինելու:

Հիշեցնենք, որ «Վիվա ՄՏՍ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ Մյուս 80 տոկոսի (սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ավելի քան 42 տոկոսի) բաժնետերը ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է Լյուքսեմբուրգում գրանցված Allegrato Holding SARL ընկերության միջոցով։ Քանի որ Եվտուշենկովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի պատժամիջոցների տակ, ինչպես նաեւ հեռացվել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի ցուցակից, ուստի փորձում է կեղծ վաճառքի միջոցով ազատվել պատժամիջոցներից։ Ամեն դեպքում, մենք դեռ սպասելու ենք «Վիվա ՄՏՍ» ընկերության պարզաբանումներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում