Ներքին 4 տարի առաջ - 21:39 10-10-2022

Պարեկները Երևանում, Շիրակում և Լոռիում հոկտեմբերի 3-ից 10-ը հայտնաբերել են 2 813 խախտում

Երևանի պարեկները հոկտեմբերի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1591 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 134, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 277 անձ։ 35 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ կեղծված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 252 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 582-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 42 անձի։

«Անցած ուրբաթ օրը, երեկոյան, Երևանի պարեկները մայրաքաղաքում ուժեղացված ռեժիմով են ծառայություն իրականացրել և վերոհիշյալ 1591 խախտումից 161-ը հայտնաբերել են մի քանի ժամվա ընթացքում։ Ուժեղացված ծառայության ժամանակ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 22 անձ, 27 տրանսպորտային միջոց շահագործվել է տեխնիկական զննություն չանցած, 9-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 3-ից 10-ը Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1222 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 131 անձ։ 10 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 72-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 286-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքներով, ձերբակալել ու բաժիններ են տարել 5 անձի։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞