Ֆրանսիայի ԱԳՆ-ը խորհուրդ է տալիս Իրանում գտնվող քաղաքացիներին հնարավորինս արագ լքել երկիրը:
«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, առաջարկվում է հնարավորինս արագ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալության ռիսկերը»,- ասված է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալների համաձայն՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները ենթարկվում են կալանքի և անարդար դատաքննության ռիսկերի։
«Այս համատեքստում Իրանում ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները շատ սահմանափակ են»,- հայտարարել են գերատեսչությունում: