Ներքին 3 տարի առաջ - 19:49 07-10-2022

Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է․ Լիլիթ Գալստյան

Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈւՄ ԹՈւՐՔԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԾԱՌԱՆԵՐԸ
Մեր ազգային և պետական շահերի ուրացման և դավաճանության ողբերգական, առայժմ անկասելի շղթայում, մեկ ցավալի հանգրվան էլ արձանագրվեց․ քառակողմ հայտարարությունը:

նփ-ի ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Բնականաբար, «Եվրոպայի քաղաքական համայնքում» Ռուսաստանը չկա։

Բնականաբար, պատահական չեն հայտարարությանը նախորդած հակաՀԱՊԿ-ային և հակառուսական տրամադրությունները։

Նոր աշխարհակարգ կառուցելու և հարավային ճակատ բացելու աշխարհաքաղաքական մեծ խաղացողների սցենարում անղեկ և կազմաքանդված Հայաստանը մանրադրամի է վերածվել, այն առայժմ այս ուրվագիծն ունի, իսկ իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ առարկայական է։

Ըստ էության, Արցախյան բանակցային գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնած, արցախահայությանը անվտանգային երաշխիքներ ապահովող Ռուսաստանը դուրս է մղվում նվաճողական այս խաղից՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

Այսպիսով, հեզասահ և հետևողականորեն դուրս է մղվում նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» խոսույթը։
Սա Ադրբեջանական՝ բոլոր միջազգային հարթակներում աննահանջ պնդվող նարատիվն է, որին ստորաբար ծառայում են Հայաստանի իշխանությունները։

Այս հայտարարությունը վերջինիս ցավալիորեն շատ ցցուն դրսևորումն է։ նիկոլի հորջորջած նշաձողը ոչ միայն իջեցվել է, այլև նշաձող այլևս չկա և չի լինի՝ քանի դեռ Հայաստանում իշխանություն իրականացնում են թուրքադրբեջանական շահերի ծառաները։
Եվ, ինչպես նախորդ բանակցություններում, հանդիպումներում, հայտարարություններում ոչ մի խոսք ադրբեջանական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների/ամգամ վերջին/, այս պահին շարունակվող Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։

Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, փախստականների, գերիների վերադարձի, մշակութային վանդալիզմի մասին։

Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է անգամ այս մի քանի նախադասությամբ տեքստում ամրագրելով Ադրբեջանի խիստ անորոշ վերապահությունը՝ «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:

Եվ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում որևէ մեկը նիկոլին իրավունք չի տվել իր անունից ուրանալու արցախահայության՝ հանրաքվեով ամրագրված ինքնորոշման իրավունքը։ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն մինչև ԱՊՀ կազմավորումը։

1991 թ. դրությամբ գոյություն ունեցող իրավապայմանագրային հենքի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Եվ, այսուհանդերձ, Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությամբ հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա նշանակում է, որ հաստատում են հանձնառությունը նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությանը համազոր մեկ այլ միջազգային իրավունքի և սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ինչպես նաև ուժի հարկադրանքով ձեռք բերված պայմանագրերի առոչնչությանը։ Հենց այս կամ անջատում հանուն փրկության մոդելում է մեր փրկօղակը։ Հակառակը նեռառյալ Հայաստանի նախիջևանացումն է․․․

Բայց մեր ազգային շահերը հետապնդելու համար նախ անհրաժետ է ունենալ ազգային-պետական տեսլական ու նվիրում ունեցող առաջնորդ, ոչ թե ստախոս․ ոչ թե կամազուրկ, ոչ թե հաճկատար, ոչ թե խեղճ ու թուլամորթ, ոչ թե տգետ ու ամբարտավան, ոչ թե սադրիչ ու ուրացող, ոչ դե դավադիր ու պառակտիչ, ոչ թե չտես ու անհավասարակշիռ, ոչ թե ապազգային ու անարժանապատիվ։

Պատասխանատվությունը նաև քաղաքական, կրթական և տնտեսական էլիտայինն է․ մենք պետք է միասին․ շատ արագ կարողանանք ձևավորել երկիրն ու պետականությունը փրկելու տեսլական։

Բայց սրա համար հարկավոր է նաև ապրելու, արժանապատիվ ապրելու և պետություն- հայրենիք ունենալու կամք և երազանք ունեցող ժողովուրդ ունենալ։

Սա դեռ վերջը չէ, միասին կարող ենք»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից