Ուղիղ եթեր
Հուլիսից քանդած է. մի կերպ խցում յոլլա ենք տանում բոլորին. 31 մլն դրամի ի՞նչ են փոխելու ԱԺ ճաշարանում
copy image url

Հուլիսից քանդած է. մի կերպ խցում յոլլա ենք տանում բոլորին. 31 մլն դրամի ի՞նչ են փոխելու ԱԺ ճաշարանում

Ներքին 2 տարի առաջ - 16:50 07-10-2022
Կառավարության հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում ընդգրկվել էր որոշում, որ կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Նախագծով նախատեսվում է իրականացնել ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ։

Այժմ ճաշարանը չի գործում, իսկ թե ինչպե՞ս են ԱԺ աշխատակիցները սնվում, ե՞րբ վերանորոգված կլինի այն և ի՞նչ փոփոխութույւններ են այնտեղ արվում և ո՞րն է հրատապ վերանորոգման պատճառը՝ Oragir.news-ին պատմեց ԱԺ բուֆետի աշխատակցուհին, ով ցանկացավ անանուն մնալ.

«Մեզ ոչ մի բան չեն ասել, տեղյակ չեն պահում, թե ի՞նչ է լինելու, կամ երբ են բացելու։ Հուլիսից էլ չենք աշխատում էտ հատվածում, հիմա մի փոքր խոհանոց են մեզ հատկացրել, այդտեղ ենք աշխատում, խցի նման բան է, մի ձև յոլլա ենք տանում։ Լուստրաները սիրուն սարքածա, սալիկներն են փոխել, էն ժամանակ ապարատուրա չկար, զզվելի հոտ էր գալիս խոհանոցից, ճաշասրահում չի գործել օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, էս նոր ճաշարան որ գալիս են, որը ժամանակավոր է, ձև են բռնում, իբր վատն է, բայց դե՝ մենք էլ անհամբեր սպասում ենք, որ նորը բացվի»։

Ըստ հիմնավորման՝ ԱԺ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն:

Նախագծով առաջարկվում է նաև գնումն իրականացնել մեկ անձից՝ «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ, և նշվում է, որ ապահովելու են ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով, դա այն դեպքում, երբ փոփոխության կարիք չկար, քանի որ նախկին տեսքը,որը ըստ էության, բարվոք վիճակում էր, մի բան էլ՝ այս պահին են դարձրել ավերակ, ու դրա համար ծախսում են 31 մլն դրամ, այն դեպքում, երբ, օրինակ, 44-օրյա պատերազմից հետո մինչ այժմ սահմանները կահավորված չեն, իսկ ԱԺ աշխատակիցների համար նոր գազօջախի, ուրիշ գույն ներկված պատերի և օդափոխիչի գնելն ավելի կարևոր էր։

Փաստորեն դրանք պատերազմական երկրում ավելի կարևոր են...





Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին